Հայտնի են ՊՊԾ գնդում վիրավորված անձանց անունները
2016-07-29 10:07:00

ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:

Այս նյութը դիտել են - 6432 անգամ