Թրամփը կատակ է կոչել Քլինթոնի փոստը կոտրելու՝ Ռուսաստանին ուղղված կոչը
2016-07-28 11:33:00

ԱՄՆ Հանրապետական կուսակցության երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կատակել է՝ Ռուսաստանին կոչ անելով կոտրել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստը: Նրա խոսքով՝ դա ընդամենը սարկազմ էր:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում միլիարդատերը Ռուսաստանին կոչ էր արել կոտրել Քլինթոնի էլեկտրոնային փոստը եւ գտնել ջնջված ավելի քան 30 հազար նամակները:

Ավելի ուշ նա կոչը կրկնել էր նաեւ Twitter-ում:

Այս նյութը դիտել են - 6881 անգամ