Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է. նրան կայցելեն ՄԻՊ գրասենյակից
2016-07-28 01:12:00

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է: Նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իրենից ստորագրություն են վերցրել,  որպեսզի չհրապարակի, թե ինչի մեջ է կասկածվում Ենիգոմշյանը:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության՝ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ:

Ըստ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ «նախաքննական մարմինը բազմաթիվ անօրինականություններ եւ խախտումներ է թույլ տվել: Հենց այդ պատճառով էլ գտնվում եմ ՄԻ պաշտպանի գրասենյակում եւ միասին այցելելու ենք ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր՝ խախտումներն արձանագրելու եւ վերացնելու համար»։

a1plus.am

Այս նյութը դիտել են - 3793 անգամ