Իշխանությու՜ն, նախագա՜հ, ՀՀ ՊՆ նախարա՜ր հորջորջողներ, տեսե՛ք այս հողաթմբերը...
2016-07-28 00:29:00

Իշխանությու՜ն, նախագա՜հ, ՀՀ ՊՆ նախարա՜ր հորջորջողներ, տեսե՛ք այս հողաթումբերը: Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված տղերքն են թաղված այստեղ, հերոսնե՛ր են թաղված:

Ամիսներ է անցել, սակայն գերեզմանները դեռ այս վիճակում են: Մեքենաներ են թմբերի վրայով շրջադարձ անում, գնում գալիս...Անգամ արգելապատնեշ չի տեղադրվել, որ որեւէ կերպ ընդգծեն, որ գերեզմաններ կա այստեղ: Էսքան համբալ, էսքան անարժանապտիվ, էս աստիճան անթասիբ ու ստոր տեսնես էլ ո՞ր երկրի իշխանություններն են...Ասեմ, որ զոհված հերոսների ծնողները հրաժարվում են այլեւս սպասել եւ վաղվանից սեփական ուժերով սկսում են շինաշխատանքները:

Դուք գնացեք համբալ էլ մնացեք: Բացի սեփական լափամանը ատամներով պահելուց, ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեք:

Դե իհարկե, եթե տարածքը համարում եք անկարեւոր, էդ տարածքի համար զոհվածներին ինչու՞ պիտի կարեւորեիք, ի՞նչ տրամաբանությամբ:

Նողկալի եք պարզապես:

Արմենուհի Վարդանյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 2656 անգամ