Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է Ադրբեջանին, պատրաստ ենք դա բացատրել այլ լեզվով. Գալուստ Սահակյան
2015-12-21 11:43:00

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստը սկսելուց առաջ անդրադարձավ վերջին օրերին սահմանում ստեղծված լարված իրավիճակին, երբ հակառակորդը տարբեր կողմերից դիվերսիոն հարձակումներ է կատարում:

«Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների: Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է դավադիր հարևանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաև այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ ու զինված ուժերը բազմիցս ապացուցել են և որը շատ ավելի ցավագին կլինի նրանց համար: Ցավոք հակառակորդի վերջին դիվերսիաների հետևանքով ունենք նաև կորուստներ: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կամքով պաշտպանեցին հաւրենի հողն ու բոլորիս անվտանգությունը», -հայտարարեց Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքից հետո խորհրդարանի դահլիճում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Այս նյութը դիտել են - 1489 անգամ