ԱՄՆ-ում օդանավն աղետի է ենթարկվել. կան զոհեր
2015-12-21 09:11:00

Քալիֆորնիայում թեթև շարժիչով օդանավի կործանման հետևանքով 5 մարդ է մահացել: Իշխանությունների տվյալներով, Սան Խոսեից Լաս Վեգաս թռչող օդանավը կորել է ռադարների տեսադաշտից: Ավելի ուշ օդանավի բեկորները հայտնաբերվել են Բեյքերսֆիլդ քաղաքում: Փրկարարները դուրս են բերել 5 մարդու մարմին: Տեղի ոստիկանության շերիֆ Մարկ Քինգը հայտնել է, որ զոհերի ինքնությունն այս պահին դեռ պարզվում է, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Այս նյութը դիտել են - 1416 անգամ