Մենք բացառապես խաղաղ անհնազանդության կողմնակից ենք. Արմեն Մարտիրոսյան
2015-12-01 23:59:00

Հայաստանի քաղաքացիներին շատ քիչ են հետաքրքրում սահմանադրական բարեփոխումները. խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ սահմանադրականությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Ժառանգություն» կուսակցության կառավարման փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, հայկական հասարակության 90-95 տոկոսը դեմ է սահմանադրական բարեփոխումներին:

«Այսօր երեկոյան ժամը 6-ին մենք անհնազանդության հավաք կանենք ու կփորձենք այդ ճանապարհով կասեցնել Սահմանադրության բարեփոխումը: Մենք այլ ճանապարհ չունենք: Բայց մենք բացառապես խաղաղ անհնազանդության կողմնակից ենք»,- շեշտել է Արմեն Մարտիրոսյանը:

Այս նյութը դիտել են - 4477 անգամ