Դուք պալատական մտավորականներդ ավելի լավ է լռեք
2016-07-20 16:12:00
Մի խումբ մտավորականներ դիմել են Սեֆիլյանին... ես էլ այս պահին դիմում եմ այդ դիմողներին: Հարգելի մտավորական դաս, տերդ մեռնի հայ մտավորական, որ քո մտավորականը Ալլա Լևոնյանն է կամ էլ Նարեկ Դուրյանը, որ այդ ճոռոմ տեքստը գրել եք, հրապարակել, անուն առ անուն ստորագրել: 
Դուք դիմում եք Ժիրայր Սեֆիլյանին, որ իր զինակիցները զենքը վայր դնեն, բայց ինչու որպես երաշխավոր հանդես չեք գալիս տղաների անվտանգության համար... թե սա հերթական պատվերն է, որ կատարում եք... ինչու եք խոսում այն պահին, երբ ժողովուրդը սկսում է հիշել ձեր գոյության մասին:
Արթուր Հայրապետյան
Դուք պալատական մտավորականներդ ավելի լավ է լռեք... թե չէ հանրահայտ տաքսիստն էլ հարություն առավ. տեսեք, ինչ տեքստեր է արտասանում. հիմա, որն է ձեր և տաքսիստի տարբերությունը...

Լրագրող՝ Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 43643 անգամ