Պոգբան կխաղա Մխիթարյանի թիմում
2016-07-20 13:53:00

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և իտալական «Յուվենտուսը» համաձայնության են եկել «ծեր սենյորայի» հարձակվող Պոլ Պոգբայի տրանսֆերի հարցով: Պոգբան իր կարիերան կշարունակի «կարմիր հրեշների» կազմում, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողքին: Պոգբայի տեղափոխման մասին լուրը հաստատել է LEquipe հրատարակությունը, որի տվյալներով գործարքի գինը կազմել է 100 միլիոն Եվրո: Ավելի վաղ «մանչեսթեր Յունայթեդի» ավագ մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակնարկել էր, որ Պոգբան կտեղափոխվի անգլիական ակումբ:

hraparak.am

Այս նյութը դիտել են - 4469 անգամ