Կոշկակարի մախաթը կորել է...
2016-07-19 16:03:00

Այն, որ մարդուն վերացնելու սովորությունը դեռ անցյալ դարից մնացել է, դա փաստ է: Ռեժիմի հանցավորության մասին գնահատականը հիմնված է եղել այն պարզ և անժխտելի փաստի վրա, որ կոմունիստական իշխանությունը բանտերում, գուլագներում, ուղղակի պատերի տակ` սպանել-գնդակահարել է միլիոնավոր անմեղ մարդկանց, միլիոնների էլ հետապնդել է, երկար տարիներով ազատազրկել:

Հենց ռեպրեսիվ այս գործելակերպի վրա է հիմնված եղել կոմունիստական հասարակարգը, ռեժիմը, իշխանությունը: Այսօր շարունակվում է նույնը... իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, թե բռնի կերպով հարց չես լուծի, ասեմ՝ դա դեռ տարիներ առաջ պետք է ասեիք նրան, ով երկիրը դարձրել է շիլաշփոթ, հրամաններ տվել ու անհետացել...

Ով գիտի, այս խառնաշփոթի մեջ Սերժ Սարգսյանը ինչ մտքեր ունի գլխում պահած...

Այդ մարդը հիմա էլ ռուսական գնդակահարող անարխիստներին հայի դեմ դուրս բերելով վերջնականապես ուզում է ռսին հանձնել մեր մի թիզ մնացած երկիրը... Արյունարբու քայլերն ու որոշումները ցարի կողմից են իջեցվել... այս խառնաշփոթը ձեռ է տալիս Սերժիկին, մարդկանց շեղելու ու ինքն իր գործերը Արցախի հետ կարգավորելու, այսինքն նոր հողեր հանձնելու թշնամուն... միայն, թե նա մնա աթոռին ու ժողովրդին ինքնակամ ինքնասպանության դրդի...

Արթուր Հայրապետյան

Այս նյութը դիտել են - 5945 անգամ