Ոչ ոք չի խոսում քաղաքական պահանջի մասին...Տղաները պահանջում են նախագահի հրաժարականը, որպեսզի լուծվի ղարաբաղյան հարցը...
2016-07-19 13:33:00

Հարգելի հայ ժողովուրդ: Ուզում եմ անդրադառնալ "Սասնա ծռեր" զինված խմբավորման գործողությանը: Բոլորը խոսում են կատարված գործողության մասին և անհանգստանում են անկանխատեսելի հետևանքներից: Բայց ոչ ոք չի խոսում քաղաքական պահանջի մասին: Նրանք պահանջում են նախագահի հրաժարական, որպեսզի լուծվի ղարաբաղյան հարցը:

Այսօր քննարկվում է տարածքների հանձնման հարցը, որը կարծում եմ ոչ մի քաղաքական ուժի ոչ մի հայի, ոչ մի քաղաքական գործիչի հաշվարկների մեջ չի մտնում: Նախագահր հրաժարականով հետաձգվում է այդ հարցը, որովհետև մինչև նախագահական ընտրություններ անեն, մինչև նոր նախագահը ծանոթանա խնդրին, մինչև նոր բանակցություններ կազմակերպեն, բավականին ժամանակ կանցնի:

Մեր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները, պատգամավորները, շատ մարդիկ տարիներ շարունակ բողոքել են այս վարչակազմից, նախագահից, պահանջելով նոր նախագահական ընտրություններ, վարչակազմի փոփոխություն... Պահը հասունացել է, ի՞նչու ձայն չեք հանում: Որովհետև բոլորն իշխանամետ են, խոսում են միայն նրա համար, որ իրենց կեղծ կեցվածքն ընդգծեն: Նրանք անակնկալի եկան, որ ինչ որ Սեֆիլյան, ինչ որ զինված խմբավորում անցել է վճռական գործողությունների:

Համոզված կարող եմ ասել, որ ոչ մեկի սրտով չի դա, որովհետև բոլորն իրենց ամբիցիաներն ունեն, դրանք իրենց թեկնածուները չեն...

Բոլոր քաղաքական ուժերը պետք է հավաքվեն և քաղաքական գնահատական տան այս իրադարձությանը և հստակ արտահայտեն իրենց քաղաքական այլ ոչ թե մարդասիրական դիրքորքշումը...

Այս մասին ֆբ իր էջում գրում է՝  լոսանջելեսաբնակ Վահե Մեսրոպյանը

Այս նյութը դիտել են - 4719 անգամ