ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի ավտոմեքենաների շարասյունը վթարի է ենթարկվել
2016-07-18 16:24:00

Միլիարդատեր Դոնալդ Թրամփի քարոզարշավի ղեկավար Փոլ Մանաֆորթը CNN-ի եթերում հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի ավտոմեքենաների շարասյունը վթարի է ենթարկվել, հաղորդում է TASS-ը։

Նշվում է, որ Թրամփը ուղևորվում էր Նյու-Յորքի օդանավակայան, որտեղից պետք է մեկներ Քլիվլենդ։ Հենց Քլիվլենդում է ընթանում Հանրապետական կուսակցության հավաքը։

«Ինձ հաղորդել են, որ ոչ-ոք չի տուժել»,- ասել է Մանաֆորթը։

Դրա հետ մեկտեղ դեպքի մանրամասների մասին նա չի պատմել։

 

Այս նյութը դիտել են - 4438 անգամ