Երանի Մերուժանին պատանդ տանե
2016-07-18 11:56:00

Երանի Մերուժանին պատանդ տանեն

Ճգնաժամային իրավիճակներում խիստ կարևորություն են ձեռք բերում ոչ միայն սթափ, կշռադատված գործողությունները, այլև հասարակության համար քիչ թե շատ տանելի ու ընդունելի անհատների հրապարակային խոսքը, որը կարող է ներգործություն ունենալ ծայրահեղորեն տրամադրված մարդկանց վրա: Եվ այս իրողության պայմաններում անհասկանալի է մնում, թե մեր իշխանությունները ինչո՞ւ են ամբիոն տրամադրում վարկաբեկվածներին, եթե իսկապես ցանկանում են հասնել նախընտրելի հանգուցալուծման: Օրինակ, ինչպե՞ս կարող է դրական ազդեցություն ունենալ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի հորդորը, եթե այս մարդը մեկ գրամ հեղինակություն չունի, փոխարենը հայտնի է իր բացառիկ քծնախտով և փոփոխամիտ պահվածքով:

Սովորաբար հենց այսպիսիններն են սիրում ճառել վեհ գաղափարներից ու բարձր թեմաներից՝ իբրև անգիր արված տեքստ, որոնք միշտ գործածելի են ու բավական է միայն փոխել գործող անձանց անունները:

Բայց այս անգամ Մերուժանը նույնիսկ ինքն իրեն գերազանցեց՝ հայտարարելով. «Եթե իրենք լսում են ինձ, ապա Աստծո սիրուն, զենքը թողեք և դուրս եկեք։ Խնայեք ձեզ, ձեր երեխաներին, ձեր ընտանիքին։ Խնդրում եմ, ինձ պատանդ վերցրեք և թողեք այդ տղաներին»: Տեր-Գուլանյանն այդ բառերն արտասանելիս հրաշալի գիտի, որ ոչ ոք իրեն պատանդ չի հանձնելու, այլապես ոչ թե այդ մասին կասեր, այլ վեր կկենար, կգնար Խորենացի փողոց և կառաջարկեր իր անձը: Բայց շատ հետաքրքիր կլինի, եթե զինված խմբի անդամներն, այնուամենայնիվ, ընդունեն այս տարբերակը: Գոնե մի հարցում նրանք մեծ օգուտ տված կլինեն, եթե որևէ օգտակար պատանդի փոխանակեն այս անօգտակար մտավորականի հետ:

shame.am

Այս նյութը դիտել են - 7135 անգամ