Լիսկան թքած ունի Կրթության Գիտության նախարար՝ Լևոն Մկրտչյանի վրա
2016-07-18 11:27:00

Մոտ երկու շաբաթ առաջ էր, երբ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը դաշնակցական ոգևորությամբ հավաստիացնում էր, թե ամեն ինչ արվելու է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու

գործընթացի ապահովման համար: Խոստանում էր կանոնակարգել գործընթացին առնչվող բոլոր հարաբերությունները: Եվ քիչ էր մնում մարդիկ հավատային Մկրտչյանին: Սակայն եկավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու ամեն ինչ իր տեղը դրեց, այսինքն` մի հարվածով ապացուցեց, որ նախարարի խոսքն իր համար արժեք չունի:


Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում այս օրերին հայտարարվել էր մրցույթ տնօրենի թափուր տեղի համար: Բայց հենց սկզբից այն սկսեց ընթանալ խախտումներով, քանի որ մարզպետ Խաչատրյանը սովորություն ունի յուրաքանչյուր մրցույթից առաջ հանդիպումներ ունենալ տնօրենների թափուր տեղերի համար պայքարողների հետ: Իսկ այդ «անկեղծ շփումներն» ավարտվում են նրանով, որ թեկնածուները մեկը մյուսի հետևից ինքնաբացարկ են հայտնում:

Նույնն էլ կրկնվեց Կապանի թիվ 3 դպրոցում. մրցույթին հայտ էր ներկայացրել 5 թեկնածու, սակայն նրանցից երեքը հրաժարվեցին պայքարից: Իսկ այստեղ մարզպետի հովանավորյալ և ցանկալի թեկնածուն Արթուր Մնացականյանն է (Կապանի «Սովխոզի» փոքր դպրոցի տնօրեն է): Եվ որպեսզի Արթուրի համար կյանքը հարթ ու գեղեդցիկ դառնա, Լիսկայի հրահանգով նույնիսկ թափուր տեղի համար հայտարարությունը չի հրապարակվել օրենքի համաձայն:

Պատմում են, որ դրանից Արթուրն այնքան է ոգևորվել, որ իր հաղթանակի կերուխումի համար վաղօրոք պատվիրել է հյուրասիրություն:

shame.am

Այս նյութը դիտել են - 6898 անգամ