Ագարակի պատանի ըմբշամարտիկները հաղթանակներով վերադարձան Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքից
2016-07-16 01:33:00

Ագարակի պատանի ըմբշամարտիկները հաղթանակներով վերադարձան Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքից Հուլիսի 13-ին Ագարակի պատանի ըմբիշները վերադարձան Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքից, որտեղ մասնակցում էին մրցումների և ուսումնամարզական հավաքների:

Մրցումներին մասնակցում էին 400 ուժեղագույն մարզիկներ Վրաստանից, Դաղստանից, Ինգուշեթիայից և Ադրբեջանից: Ագարակի պատանի ըմբիշները ցուցադրեցին բարձր կամային և մարզական հատկություններ:Առավել փայլուն արդյունքներ գրանցեցին Վարդանյան եղբայրները` նվաճելով բրոնզե մեդալներ, ավագը` Էդուարդը` 69 կգ քաշային կարգում, կրտսերը`42 կգ քաշային կարգում: Շնրհավորում ենք Վարդանյան եղբայրներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նոր նվաճումներ:

Ագարակ Սյունիք ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 1782 անգամ