Իրանի իշխանությունները որոշել են դադարեցրել բոլոր չվերթները Թուրքիայի հետ...
2016-07-16 01:03:00

Իրանի իշխանությունները որոշել են դադարեցրել բոլոր չվերթները Թուրքիայի հետ` այդ երկրում հեղաշրջման փորձից հետո: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:

Թեհրանի օդանավակայանի փոխտնօրեն Իմամ Խոմեյնն ասել է, որ շաբաթ առավոտյան հետաձգվել են յոթ չվերթները դեպի Թուրքիա: «Վերջին իրադարձություններից հետո մենք պետք է վերանայենք իրավիճակը չվերթները վերսկսելուց առաջ»:
 

Նշենք, որ գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր երկրի օդային տարածքն ամբողջությամբ փակելու մասին, իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ կխփեն բոլոր օդանավերը, որոնք օդ կբարձրանան առանց Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության թույլտվության:

Այս նյութը դիտել են - 1410 անգամ