Ռադիոյի և հեռուստատեսության դերը մեր կյանքում...
2016-07-14 12:01:00
Ժամանակին ռադիոն և հեռուստատեսությունը ծառայում էին որպես մարդկանց կրթելու, գրական խոսքը և արժեքները հասանելի դարձնելու միջոց։ Թերևս այսօր էլ ռադիոյի և հեռուստատեսության դերը չի փոխվել, փոխվել են մատուցողները՝ թյուր ըմբռնում ունենալով ԶԼՄ-ների մասին (զանգվածային լրատվամիջոց)։ 
Որքան ինձ հայտնի է մենք՝ հեռուստադիտողներս, պետք է լսենք մաքուր խոսք, գրական ճիշտ վերջավորություն, ճիշտ հնչողություն։ Ինքս խոսակցականում բառերիս վերջում «է» օժանդակ բայը օգտագործելու փոխարեն հաճախ եմ օգտագործում «ա» այս դեպքում տառը։ Սակայն երբ գիտեմ որ խոսքս դառնալու է հանրային, ակամայից «է»ն դառնում է շատ սովորական խոսակցական օժանդակ բայ։
Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ոչ վաղ անցյալում երգերից թևավոր խոսքեր էին ծնվում, մի ողջ ժողովուրդ էր սնվում, իսկ հիմա .... Նախ տիրում է համատարած դատարկություն, ոչ մի զգացմունք, ոչ մի սրտի թրթիռ, ոչ մի հոգեվիճակ, «զանգակ» բառեր, կարևորը հանգավորումը ճիշտ լինի, ու դեռ այս ամեն ինչը քիչ է, մեկ էլլլլլ «մեկԱ, պարումԱ,գաղտնիքԱ, դողումԱ, լիքնԱ, շողումԱ»։
Լավ դե հիմա համարենք կարևոր չի երգը իմաստ ունենա, բայց գոնե կարևորենք գեղեցիկ խոսք մատուցելը անիմաստ երգի միջոցով։ Բա դեռ դա քիչ է, մարդիկ տարածում են, ամպագորգոռ մեկնաբանություններ են գրում, արվեստ են գնահատում։ Ուզում ես գրես ախր «գի՜ր սիրե, ղա՜լամ սիրե, դա՜վթար սիրե», ախր մեղք են ձեր ականջները, բնությունը դա գեղեցիկը վայելելու համար է ստեղծել։
Առակս ինչ կցուցանե և անիմաստ երգեր են և անկիրթ։ Կարևորը ցգցգալը չի էլի, գրողը տանի...

Հայարփի Քարամյան
Այս նյութը դիտել են - 2830 անգամ