Զինված խումբը հենց այնպես չէ Նորք Մարաշում առանձնատուն վարձել. մանրամասներ....
2015-12-18 22:06:00


hraparak.am թերթը գրում է. «Պարզվում է՝ զինված խումբը հենց այնպես չէ Նորք Մարաշում առանձնատուն վարձել, տեղեկացրեց գործից տեղյակ մեր զրուցակիցը: «Վարձակալված բնակարանից փոքր-ինչ  այն կողմ սպորտդպրոց կա, ձերբակալված խմբի անդամները գնացել են այդ դպրոց, պայմանավորվել, որ ուշ ժամերին պետք է գնան, պարապեն տրենաժորների վրա:

Ի դեպ, բանդայի պարագլխին՝ Իսպանիայում ապրող, ապա այս տարվա փետրվարից Հայաստան տեղափոխված Արթուր Վարդանյանին ճանաչել է նաեւ Արսեն Ջուլֆալակյանը: Նա ինձ պատմել է, որ Իսպանիայի դեսպանի՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը Արթուրը քաղաքական ելույթ է ունեցել՝ շատ ագրեսիվ հայաստանյան իշխանությունների հասցեին, ինչն էլ աշխարհի չեմպիոն ըմբշամարտիկին նյարդայնացրել է:

Նա Վարդանյանին բնութագրում էր որպես ամբիցիոզ, ոչ ադեկվատ, վտանգավոր մարդու»:

Ի դեպ, Իսպանիայում ՀՀ դեսպանը նախկին ԲՀԿ-ական Ավետ Ադոնցն է, որը ժամանակին Քոչարյանի «սարատնիկներից» էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 1437 անգամ