«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր հեռանկարները մյունխենյան ակումբում
2015-12-18 14:58:00


Խոսեպ Գվարդիոլա. «Բավարիայի» ղեկավարությանն արդեն ամեն ինչ հայտնի է. Անչելոտին սուպերմարզիչ է


«Բավարիայի» նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեին արդեն ամեն ինչ բացարձակապես հայտնի է: Ես Ռումենիգեի, ակումբի հետ բազմիցս խոսել եմ, որ «Հանովերի» հետ խաղից հետո ինչ որ հայտարարություն կարվի: Իրադարձությունները հենց այդ հունով կզարգանան: 

Այժմ ես միայն «Հանովերի» հետ հանդիպման վրա եմ կենտրոնացած: Ես այդ թիմի մասնակցությամբ խաղերն եմ դիտարկել:

Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա Կարլոն սուպերմարզիչ է եւ հիանալի մարդ», ասել է Գվարդիոլան:

Նշենք, որ ըստ գերմանական մամուլի, Գվարդիոլան մոտ օրերս կհայտարարի «Բավարիայից» հեռանալու մասին, իսկ նրան կփոխարինի իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին:

http://shamshyan.com/hy/article/2015/12/18/73237/

Այս նյութը դիտել են - 1605 անգամ