Երգչուհի Ջուսը ամուսնացել է...
2016-07-10 22:01:00

Երեկ երգչուհի Ջուսը ռեստորանային համալիրներից մեկում նշել է իր ծննդյան տարեդարձը։ Միջոցառմանը մասնակցել են նրա ընկերները, շոուբիզնեսյան աստղերը, մտերիմները։ Հենց տեղում ներկաներին Ջուսը հայտնել է իր և զուգընկերոջ՝ իրավաբան Վահագն Մանուկյանի հետ հարաբերությունները օրինականացնելու մասին։

Զույգը զագսավորվել է հունիսի 28-ին, սակայն այդ մասին գաղտնի են պահել՝ ծննդյան օրը անակնկալ մատուցելու նպատակով։ Երգչուհին նաև նշել է, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա մի քանի ամսից։  Հ

իշեցնենք, որ 2014 թ երգչուհին նշանադրվել էր ֆրանսիահայի հետ, սակայն կարճ ժանանակ անց զույգը բաժանվել էր։

 

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 5968 անգամ