Դեսպան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Վալինիի հետ...
2016-07-06 15:15:00

Հուլիսի 6-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Անդրե Վալինիի հետ:

Զրուցակիցները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` նոյեմբերին կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Անդրե Վալինին բարձր գնահատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու և խորացնելու իր ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի աշխատանքներին, և գոհունակություն հայտնեց Կազմակերպության շրջանակներում Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված սերտ համագործակցության կապակցությամբ:

Դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, մասնավորապես, կրթության և գիտության բնագավառներում:

Այս նյութը դիտել են - 1381 անգամ