Ասենք՝ նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ...թողեք, ելույթ ունենամ
2015-12-18 11:54:00

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ վերահսկիչ պալատի 2014 թ. հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կրկին անդրադարձավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատանն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդհատեց նրան և հորդորեց հաշվետվությունից խոսել:

«Ի՞նչ է, ուզում եք վերջին օրերի խորհրդարանի քննարկումների մակարդակի համապատասխան ելույթ ունենա՞մ, ասենք ի՞նչ՝ արտասանե՞մ: Ասենք՝ նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ… թողեք, ելույթ եմ ունենում»,- հակադարձեց Ն.Փաշինյանը:

ՀՀԿ-ական պատգամավորների հուշումներին, թե «ծիտիկ, ծիտիկն» արտասանի, Ն.Փաշինյանը պատասխանեց՝ «Ծիտիկ, ծիտիկը ձեր խմբակցության պատասխան ելույթում հույս ունեմ կհնչի», և շարունակեց իր ելույթը:

Այս նյութը դիտել են - 1657 անգամ