Արթուր Հայրապետյան- Ես պահանջում եմ, որ Վահրամ Սահակյանը հրապարակավ ներողություն խնդրի
2016-07-04 13:21:00

Գրող, լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի դատն ընդդեմ գրող Վահրամ Սահակյանի, կրկին հետաձգվեց: Ամիսներ առաջ գրող Վահրամ Սահակյանը հայհոյախառն գրառում էր կատարել Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններում` վիրավորելով ոչ միայն Հայրապետյանին, այլ նաև նրա ծնողներին:

Այսօր կայացած դատական նիստի ընթացքում Վահրամ Սահակյանի փաստաբանը հանդես եկավ հաշտության կոչով, սակայն Արթուր Հայրապետյանը ոչ միայն բացասական վերաբերմունք արտահայտեց, այլև պահանջեց հրապարակավ ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև 1 մլն դրամ դրամական փոխհատուցում:

«Ես պահանջում եմ, որ Վահրամ Սահակյանը հրապարակավ ներողություն խնդրի իմ և ծնողներիս հասցեին հնչեցրած անհիմն վիրավորանքների համար, ինչպես նաև վճարի փաստաբանի ծառայության համար»,- Newspress.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Հայրապետյանը:


Այս նյութը դիտել են - 3061 անգամ