Larisa Dance ստուդիայի հիմնադիր` Լարիսա Հակոբյանի մենահամերգը...
2016-07-04 09:49:00

Հունիսի 15-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ տաղանդավոր պարուհի, պարուսույց և Larisa dance ստուդիայի հիմնադիր Լարիսա Հակոբյանի մենահամերգը: Օրը պատահական չէր ընտրված, ոչ միայն այդ օրը Լարիսայի ծննդյան 22 ամյակն էր, այլ նաև բեմական գործունեության 15 ամյակը: Ավանդական է դարձել, որ ամեն տարի այս օրը Լարիսան կազմակերպում է պարի տոն, որտեղ հավաքվում են երգարվեստի ներկայացուցիչներ, ընկերներ, կոլեգաներ և ստուդիայի սաների ծնողները:

Larisa dance ստուդիայի սաները բարձր ճակատով ներկայացան հանդիսատեսին և ներկայացրեցին իրենց ղեկավարի աշխատանքը:


Այս նյութը դիտել են - 2992 անգամ