Ջուր չի լինելու Նոր Նորքում եւ Նորք-Մարաշում
2016-07-03 22:28:00

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս նյութը դիտել են - 1150 անգամ