Հոգիս լույսի մեջ առած տանում էր ինձ դեպի սպիտակ թուղթը...
2016-07-01 13:40:00
Ես բախտ ունեմ, որովհետև ճանաչում եմ Նրան, ում դեռ մանկուց երազում էի տեսնել, տեսնել թանգարաններում, քաղաքի փողոցներում, գուցե սրճարաններում, ու մեր հանդիպումը շատ պատահական ստացվեց ու գիտե՞ս, երազանքս կատարվեց... Արփեն Մովսեսյանը ինձ համար բնությունն է, որտեղ բնության գույների ու իմ համոզումների մեջ մի տեսանելի անկյունում մի լույս է վառվում` կանաչ պայծառ արև... ու արևի տակ մենք ջերմանում, հիանում, ապրում ենք... 
Անասելի երջանկություն զգացի, երջանկություն այն բանի զգացողությունից, որ ե՛ս էլ գոյություն ունեմ, ապրում եմ, Նրա անաղարտ խոսքի, ամեն օր սովորելով Արփեն Մովսեսյանից, ու հոգիս լի է շրջակա բնությամբ, որովհետև բնությունը մեզ հետ ապրում է կողք-կողքի: Եվ ես, իննամյա տղաս, լսում էի նրան ու հոգիս լույսի մեջ առած տանում էր ինձ դեպի սպիտակ թուղթը... ստեղծագործում էի, ներշնչվում... ու նոր կրակներ էին ցոլում...
Շուրջս կյանքն էր: Եվ դրա ճաշակումը մանուկ հոգիս լցրել էր Նրա քաղցր ցնորքներով…
Այսօր` Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանի ծննդյան տարեդարձն է... Ծնունդդ շնորհավոր... արևշատություն, և կյանքի ուրախ օրեր... թո՛ղ իմ այս փոքրիկ ընծան լինի իմ հարգանքի, սիրո առհավատչյան...

Արթուր Հայրապետյան

Այս նյութը դիտել են - 1760 անգամ