Ինչո՞ւ է հետաձգվել Հարութ Բալյանի համերգը...
2016-06-29 12:28:00

Սիրված երգիչ Հարութ Բալյանը, ով հատուկ բարեգործական համերգի նպատակով Հայաստան էր եկել, իր միկրոբլոգում հրապարակել է այս գրառումը.

«Սիրելի Հայաստանաբնակ հայրենակիցներ և երկրպագուներ մեծ ցավով ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական լուրջ պատճառներով շտապ վերադառնում եմ ԱՄՆ, այդ պատճառով մենահամերգը հետաձգվում է, այն պարտադիր կկայանա Հոկտեմբերի 7-ին նույն վայրում։ Սիրով և անհամբերությամբ կսպասեմ մեր հանդիպմանը։ Եվս մեկ անգամ հայցում եմ Ձեր ներողամտությունը։»

Replik.am-  ը  փորձեց պարզել թե ինչ է պատահել, որի պատճառով երգիչն այդպիսի ծանր որոշում է կայացրել: Ցավոք, որևէ կերպ չկարողացանք բացահայտել պատճառը: 

Այս նյութը դիտել են - 1959 անգամ