ԱԳ նախարարը հանդիպեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների
2016-06-29 00:56:00

Հունիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:

Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով։

 
 
Այս նյութը դիտել են - 1585 անգամ