Ղարաբաղից Երևան. ում է Սերժ Սարգսյանը նոր պաշտոն տվել
2016-06-29 00:40:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի՝ 2016թ. հունիսի 16-ին ստորագրած հրամանագրով Կարեն Մարդանյանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նորանշանակ դատավորը շուրջ 7 տարի աշխատել է ԼՂՀ դատարանում: Պարզվում է, որ վերջինս մեկ տարի առաջ է առաջին անգամ փորձել ՀՀ-ում դատավոր նշանակվել, սակայն այն ժամանակ չի հաջողվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1292 անգամ