Դավիթ Հարությունյանը մարգարեացավ
2016-06-27 12:24:00

Իշխանության վունդերկինդը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ձեռք է բերել նաև ապագան կանխատեսելու բացառիկ շնորհ: Նա այդ բանն ապացուցեց այսօր՝ ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից: Հանկարծ նրա խելքին փչեց խոսել այն մասին, թե երբ է ժողովուրդը, իր կարծիքով, պարտավոր կատարել բռնի իշխանափոխություն: Ընդ որում, այս անգամ Հարությունյանի մտքով անգամ չանցավ հիշելու, որ բռնությունն ընդհանրապես դատապարտելի բան է և ամրագրված էլ չէ իր սիրելի սահմանադրությունում: Փոխարենը նա պնդեց, որ դա կարող է լինել այն ժամանակ, երբ իշխանությունը և ընդդիմությունը ցանկացած հարցի վերաբերյալ ունեն նույն կարծիքը: Այս դեպքում, ըստ Դավիթ Հարությունյանի, «ժողովուրդը պետք է քշի և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, ու ձևավորի նոր քաղաքական համակարգ»:

Ճիշտ է, այսօր մեր երկրում դեռևս իշխանությունն ու ընդդիմությունը բառ առ բառ չեն կրկնում իրար, սակայն Դավիթ Հարությունյանը չէր կարող նաև չիմանալ, որ ժամանակ առ ժամանակ դրա դրսևորումների ականատեսն ենք դառնում, ինչպես, օրինակ, երբ նույն Հարությունյանն ու Լևոն Զուրաբյանը ստորագրեցին համատեղ փաստաթուղթն Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնություն ձեռք բերելու մասին, կամ ինչպես ամիսներ առաջ ընդդիմադիր ՀՅԴ-ն դարձավ իշախություն ու սկսեց խոսել նրանց լեզվով: Սրանք էլ հենց այն բացիլներն են, որոնք վաղը կարող են բազմանալ ու վերածվել համաճարակի: Մնում է միայն համբերատար սպասել: Բայց եթե Դավիթ Հարությունյանը սպասել չի սիրում և շատ է շտապում, ապա ժողովուրդը կարող է նրան հենց վաղն էլ քշել:
shame.am
Այս նյութը դիտել են - 1160 անգամ