Ժամեր առաջ անսպասելի որոշում ՌԴ-ի կողմից. Հայաստան է ուղարկվում մոտ 7000 ռուս զինյալներ
2015-12-17 14:32:00

Մոսկվան կարող է ուժեղացնել ճնշումն Անկարայի վրա՝ իր զինված ուժերը տեղավորելով հայ-թուրքական սահմանի վրա, հայտնել է Al Mayadeen հեռուստաընկերությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլ կտա Հայաստանում ռուսական մոտ 7 000 զինյալ տեղավորել, այդ մասին հեռուստաընկերությանը հայտնել է իր աղբյուրը։ Նրանք կուղարկվեն Հայաստան հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակներում։

Eadaily.com-ի փոխանցմամբ՝ թուրքական աղբյուրները տեղեկացնում են, որ ռուս զինյալները կտեղավորվեն հայ-թուրքական սահմանին, նրանք սերտ կհամագործակցեն սիրիական Լաթաքիա քաղաքում գտնվող ռուսական ռազմաբազայի հետ։

 

Նյութի աղբյուրը. http://henaran.am/164187.html

-

 

Այս նյութը դիտել են - 1622 անգամ