«Քոսոտ երկրում» ԳԱԱ նախագահ ընտրվեց
2016-06-27 10:28:00

Այսօր կայացավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ընտրությունը: Քվեարկությանը մասնակցել է 129-ը հոգի, որից 108-ը կողմ է եղել Ռադիկ Մարտիրոսյանին, 19-ը՝ դեմ, իսկ 2-ի քվեաթերթիկը եղել է անվավեր: Ինչպես և պետք էր սպասել, Մարտիրոսյանն առաջադրված միակ թեկնածուն էր ու փաստացի 2 անգամ անընդմեջ արդեն ընտրվել է ակադեմիայի նախագահ:


Կարելի էր առանձնապես նշանակություն չտալ նրա մշտակա ներկայությանը: Սակայն սա արդեն սոսկ մեկ անձի լինել-չլինելու հարցը չէ: Նրա ընտրությամբ հերթական անգամ հաստատվում է այն դառը իրողությունը, որ մեր երկրում գիտության զարգացումը առաջընթացի որևէ միտում չի դրսևորելու, քանի որ բավարարված է նրանով, ինչ կա և պատրաստ էլի տարիներ շարունակ «յոլա տանել» թե ակադեմիային, թե պետությանը:

 Մյուս կողմից ստացվեց այնպես, որ Ռադիկ Մարտիրոսյանն իր վերընտրությամբ ապացուցեց, թե որքան իրավացի էր, երբ սեփական հայրենիքին «քոսոտ երկիր» էր անվանում, քանի որ միայն նման երկրի անմխիթար միջավայրում է, որ աճում ու փարթամ ճյուղեր են տարածում անպտղատու բուսատեսակները:

shame.am

Այս նյութը դիտել են - 1048 անգամ