Վատիկանը պատասխանել է Թուրքիայի՝ Ֆրանցիսկոս պապին «խաչակիր» անվանելու հայտարարությանը
2016-06-27 09:15:00
Վատիկանը պատասխանել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձի այն հայտարարությանը, թե Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «խաչակրի մտածելակերպ» ունի, այն բանից հետո, երբ նա Հայաստան կատարած այցի ժամանակ 1.5 մլն հայերի կոտորածը ցեղասպանություն անվանեց, գրում է Reuters-ը։ Գրում է Tert.am-ը:

«Պապը խաչակիր չէ։ Նա չի ցանկանում պատերազմներ կազմակերպել կամ պատեր շարել, նա ցանկանում է միայն կամուրջներ կառուցել։

Նա ոչ մի բառ չի ասել ընդդեմ թուրք ժողովրդի»,- հայտարարել է Ֆրեդերիկո Լոմբարդին։


Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում իր ելույթի ժամանակ Ֆրանցիսկոս պապը, շեղվելով նախապես պատրաստած խոսքից, հնչեցրել է «ցեղասպանություն» բառը, ինչը ծափահարություններով է ընդունվել ներկաների կողմից:

Դրան ի պատասխան Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին շաբաթ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Հռոմի սրբազան քահանայապետի հայտարարությունը «ցավալի է» և արտացոլում է պապի «Խաչակիր մտածելակերպը»։
Այս նյութը դիտել են - 1064 անգամ