Պաշտոնանկություններ եւ նշանակումներ կառավարությունում
2016-06-23 00:03:00

Կառավարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են: Այսպես, վարչապետի որոշմամբ՝ Հասմիկ Ղազարյանը ազատվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից:

Նրա փոխարեն նշանակվել է Գրիշա Հովհաննիսյանը, ով զբաղեցնում էր Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնը: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Խաչատրյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ: 

Այս նյութը դիտել են - 1485 անգամ