ԷՋՄԻԱԾԻՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄԱՆՈՐԻՆ...
2015-12-17 01:41:00

Էջմիածինը  պատրաստվում է Ամանորին: 2016 թվականի ամանորյա տոներին ընդառաջ Էջմիածնում ակտիվորեն ընթանում են քաղաքի տոնական զարդարման աշխատանքներ: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Էջմիածինը կառանձնանա յուրահատուկ ձեւավորմամբ:

էջմիածնեցիներին եւ քաղաքի հյուրերին հաճելի անակնկալ է սպասվում. քաղաքի տոնական զարդարանքում նորամուծություններ են լինելու` արտաքին գեղարվեստական լուսավորության զարդերի եւ դեկորատիվ ձեւավորման գեղարվեստական տարրերի տեսքով:

Քաղաքում տոնական տրամադրությունն ապահովելու համար ձեռնարկված են բոլոր միջոցները: Տոնական լույսերը հանդիսավոր կվառվեն դեկտեմբերի 20-ին: Էջմիածնի քաղաքապետարանը, դեկտեմբերի 20-ին ժամը 17-ին բոլորին հրավիրում է Կոմիտասի անվան հրապարակ` մասնակից լինելու քաղաքի տոնոկան լույսերի վառման արարողությանը:

Ejmiatsin.am

Այս նյութը դիտել են - 1791 անգամ