Իշխանական ուժն ընդդեմ կառավարությա՞ն
2016-06-16 09:10:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ 68 կողմ, 21 դեմ եւ 18 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգիրքը: Ու թեեւ նախօրեին ԱԺ շատ պատգամավորներ «տաքացած» քննադատում էին նախագիծը` մատնացույց անելով դրա ռիսկերը, այնուամենայնիվ, շատերը վաղ առավոտյան ՀՀԿ խմբակցությունից ու կառավարությունից ստացված համապատասխան զանգերի արդյունքում մտքափոխվեցին եւ կողմ քվեարկեցին` բարձրաձայն հույս հայտնելով, որ մինչեւ երկրորդ ընթերցում նախագիծը կլրամշակվի: Ու այս իրավիճակում ամենաուշագրավը իշխանական կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության պահվածքն էր:

Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առայժմ ձեռնպահ են քվեարկում: Իսկ թե ինչպես կքվեարկեն երկրորդ ընթերցման ժամանակ, կորոշվի ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ հարկային օրենսգրքի հեղինակների դրսեւորած մոտեցումից:

Սա, իհարկե, կարելի էր հասկանալ, եթե այդ նախագիծը խոր

Այս նյութը դիտել են - 1219 անգամ