Էյֆելյան աշտարակը կպատվի ԱՄՆ-ի դրոշի գույներով
2016-06-13 02:36:00
Փարիզի քաղաքապետարանը երկուշաբթի երեկոյան Էյֆելյան աշտարակը կպատվի ԱՄՆ-ի դրոշի գույներով՝ ի նշան ամերիկյան Օռլանդո քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության զոհերի հիշատակի, որի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ:
 Քաղաքապետ Անն Իդալգոն նաև տեղեկացրել է, որ քաղաքապետարանի շենքի վրա բացի ԱՄՆ պետական դրոշից ամրացվելու է նաև սեռական փոքրամասնությունների բազմագույն դրոշը:
 Քաղաքային խորհրդի նիստը մեկնարկելու է մեկ րոպե լռությամբ, հայտնում է AFP գործակալությունը:
 
hayeli.am
Այս նյութը դիտել են - 1246 անգամ