Երբ օլիգարխը բուժվում է անվճար...
2016-06-11 23:26:00

Գաղտնիք չէ, որ մեր մեծահարուստները, պատգամավորները, օլիգարխները բուժվում են արտասահմանում: Հաճախ ենք այդ հարցը մեզ տալիս՝ մեզ մոտ լավ բժիշկներ չկա՞ն:

Հոգեբույժ Harutyun Minasyan-նն ահա թե ինչ է գրում. «Մեր բժիշկները ուղղակի խուսափում են բուժել նրանց, և տարբեր հորինած պատճառաբանություններով խորհուրդ են տալիս բուժվել արտասահմանում, քանի որ նրանք զրպարտիչ են, բողոքամոլ են, «քցող են», բուժվում են անվճար, պետպատվերի կամ ապահովագրության հաշվին, նախարարի զանգով և այլն, - ասաց մի անվանի վաստակաշատ բժիշկ, և ավելացրեց, - Թող գնան իրենց հարամ միլիոնները արտասահամններում թափեն, մեզ նրանցից ոչինչ պետք չի, մենք բավարարվում ենք հասարակ ժողովրդի տված չնչին գումարներով, որը վաստակում են հալալ քրտինքով»: Մտածելու տեղիք է տալիս:  Հ.Բ. 

hraparak.am

Այս նյութը դիտել են - 1681 անգամ