Օբաման Tonight Show-ի ընթացքում բլյուզի հնչյունների ներքո ամփոփել է նախագահության ութ տարիները
2016-06-10 10:54:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC հեռուստաալիքի Tonight Show-ի ընթացքում բլյուզի հնչյունների ներքո պատմել է երկրի նախագահի պաշտոնում իր աշխատանքի արդյունքների մասին:

«Մեծ պատիվ եւ շնորհ էր վերջին ութ տարիներին որպես ձեր նախագահ ծառայելը»,- խոսքն այսպես է սկսել Օբաման՝ նշելով նոր աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման մասին:

Ըստ Gazeta-ի, Օբամայի ելույթի ընթացքում շոուն վարող Ջիմի Ֆելոնը հումորային կրկներգեր է կատարել:

Երկրորդ քառատողի ժամանակ ԱՄՆ նախագահը խոսել է սոցիալական ոլորտում զարգացման, ինչպես նաեւ նույնասեռական ամուսնությունների իրավունքի մասին:

Համարի ավարտին Օբաման նշել է, որ «ԱՄՆ-ի լավագույն օրերը դեռ առջեւում են»:

news.am

Այս նյութը դիտել են - 1480 անգամ