Լաս Վեգասում հայկական շուրջօրյա հեռուստաընկերություն է բացվել
2016-06-09 11:12:00
Լաս Վեգասում պաշտոնապես գործարկվել է հայերենով հեռարձակվող առաջին շուրջօրյա հեռուստաընկերությունը: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հեռուստաընկերությունը կաբելային ալիքով սկսել էր իր հաղորդումները հեռարձակել դեռ հունվարից, բայց պաշտոնապես ալիքը գործարկվել է միայն այսօր: Բացման արարողությունը տեղի է ունեցել նախորդ շաբաթ:

«Armount TV Network-ը, այսպես է կոչվում նոր հեռուստաընկերությունը, սերտ համագործակցություն կսկսի Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների հետ և կդառնա կարևոր հաղորդակցության հարթակ ԱՄՆ Նևադա նահանգի հայկական համայնքի և Հայաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ապրող հայերի միջև»,-«Հայերն այսօրի» փոխանցմամաբ՝ ասված է հեռուստաընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Hayern Aysor.am
Այս նյութը դիտել են - 1692 անգամ