«Փարաքարի հավիկի» համար կկվի կանչ էր նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական հայտը։
2015-12-16 11:00:00

Սերժ Սարգսյանն իր «կալոդում» տարբեր«մաստերի» հաճախորդներ ունի։ Ամեն մեկին օգտագործում է ըստ պահի անհրաժեշտության։ Դրանցից յուրաքանչյուրն իր գինն ունի։ Հանդիպում ենք ինչպես դիշովկեքի, այնպես էլ թանկանոց պուտանկեքի։

Հաճախորդներից ամեն մեկն ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը։ Մեկն արևմտամետ է խաղում ու«լուսավորիչություն» անում, մյուսն «ինստիտուտ»է հաճախում, երրորդը «1in.am»–ներին է հարցազրույցներ տալիս և կոնկրետ մարդկանց դեմ դհոլություն անում, չորրորդը ռուսամետության գծի վրա է, հինգերորդը պարզապես անասուն է (մի՛ շտապեք անմիջապես ինչ–որ մեկին պատկերացնել անասունի դերում), վեցերորդը ֆոտոսեսիայի է մասնակցում և այդպես շարունակ։

Տարբեր ձևերի են հաճախորդները, բայց մեկ բան ընդհանուր է բոլորի համար. նրանք, ընդդիմադիր կամ անկախ կարգավիճակ ունենալու քողի տակ, պայքարում են Սերժ Սարգսյանի բոլոր ընդդիմախոսների դեմ, այսինքն՝ նրանց դեմ, ովքեր իրական վտանգ են ներկայացնում «Վերջի բոլշևիկի» համար։

Եթե քաղաքական իրավիճակը համեմատաբար «խախանդ» է, և չկա աթոռը կորցնելու վտանգ, ապա ՀՀԿ ղեկավարն իր բոլոր հաճախորդներին «նստեցնում» է դիետայի վրա ու կրճատում նրանց տրվելիքվիտամինների քանակը։

Այդպիսի իրավիճակ ստեղծվեց, օրինակ, այս տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից անմիջապես հետո։ Գագիկ Ծառուկյանի հեռացումը օրվա լափից և գեղամյանություն անելու միջոցով մանր ժուլիկություն անելու հնարավորությունից զրկեց բազմաթիվ հաճախորդների, որոնց մեջ էր նաև տխրահռչակ Արամ Կարապետյանը։ Սա այն Արամն է, ով 2003–ին ասում էր, թե ամեն ինչ կարամ, ու շուտով Փարաքարը փակելու եմ, այսինքն՝ հանրությանը ներկայանում էր որպես «Փարաքարի արծիվ»,սակայն կյանքը ցույց տվեց, որ նա ընդամենը ՀՀԿ ներկայիս ղեկավարի շահերը սպասարկող «Փարաքարի հավիկ» է։ Հավիկ է, քանզի կչկչալուց բացի՝ այլ բանի ընդունակ չէ։

Արամը տարիներ առաջ փորձեց «Կրեմլի մարդ» ներկայանալու միջոցով էժանագին խաղեր տալ, բայց չստացվեց, ու նրան հայ ժողովուրդը մոռացավ։ Այդպես մոռացության էլ նա կտրվեր, եթե Հայաստանում այլ քաղաքական մթնոլորտ լիներ։

Ինչպես հայտնի է, Արամի նմանները մշտապես գտնվում են Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, քանզի վերջինս սիրում է քաղաքական զիբիլանոցներից հանել քաղաքական դիակներին, թափ տալ դրանց վրա կուտակված տարիների փոշին և օգտագործել։ Անխնա օգտագործել։ Բազմակի օգտագործել։

Արամի համար, այսպես ասած, կկուն կանչեց ԲՀԿ–ի ակտիվ փուլում։ Նա այն ժամանակ «ընդդիմադիր»դիրքերից ակտիվորեն հանդես էր գալիս «եռյակի» դեմ։ Հետո կրկին անցավ ընդհատակ, քանի որ, ինչպես վերևում նշեցինք, Սերժը «խախանդ» փուլերում շատ երես չի տալիս իր հաճախորդներին և դրանց կարիքը չի զգում։

«Նոր ժամանակներ» կոչված մեկ–երկու հոգանոց կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի համար  կկուն երկրորդ անգամ կանչեց այն պահին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատեց սահմանադրական փոփոխությունների գործընթացն ու բուն կեղծված հանրաքվեն, ինչպես նաև չբացառեց մասնակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Փարաքարի հավիկի» համար կկվի կանչ էր նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական հայտը։

Արամը պահը որսաց, կամ էլ նրան որսացին և անմիջապես ուղարկեցին բոլոր հաճախորդների վերջին հանգրվան հանդիսացող «1in.am»՝ ժողգործիքություն անելու։

Նրա համար, իրոք, գալիս են նոր ժամանակներ՝ Սերժ Սարգսյանի օգտին աշխատելու և սեփական վիտամինային դեֆիցիտը լրացնելու ժամանակներ։

Ի դեպ, այս նյութը ևս կօգնի այդ վիտամինային դեֆիցիտի լրացմանը, քանզի Արամը կարող է սա թանկ ծախել Բաղրամյան 26–ում՝ հայտարարելով, թե տեսեք՝ ինչ լավ եմ կատարել իմ դերը, որ ինձ այսպես փչացրել են։

Դե՛, քե՛զ տեսնենք, «Փարաքարի՛ հավիկ»։ Հնարավորությունը բաց մի՛ թող։

Նյութի աղբյուրը՝ http://www.7or.am/am/news/view/98156/

Այս նյութը դիտել են - 1566 անգամ