Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ
2015-12-16 10:23:00

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 16-ի հրամանագրով` Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի նոյեմբերի 26-ի ՆԿ-183-Ա կարգադրությամբ uտեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը` որոշում եմ.

Արմեն Ամիրյանին նշանակել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով»:

 

Այս նյութը դիտել են - 1625 անգամ