«Էլէկտրիկ Երևան» քո նմանը չկա ու չկա....
2015-12-15 23:34:00

Տարվա ամենաստացված ու «ամենադաստիարակված» քաղաքացիական նախաձեռնություն՝ «Էլեկտրիկ Երևան»: Էս էն դեպքնա, որ առաջին նախադասությունը լռիվության հերիքա, որ կարծիքս կիսող ու հավանող հազարավոր օգտատերեր լինեն, բայց ես չեմ լռի: 
«Էլեկտրիկ Երևանը» իր տեսակի մեջ այն եզակի քաղաքացիական նախաձեռնությունն էր, որը նայվում էր հաճույքով, որին մասնակցում էիր հաճույքով ու որի իրականացման համար ոչ մեկը չբողոքեց, որ օրերով գլխավոր պողոտաներից մեկը փակված էր: 
Սա այն հազվագյուտ նախաձեռնությունն էր, որը հասավ իր ուզածին, որը կարողացավ իրենց ձայնը իրականում լսելի դարձնել ոչ միայն Հայաստանում այլև աշխարհի շատ երկրներում: 
Ես նախաձեռնությունները «ամենադաստիարակվածն էր» ու քաղաքականության հետ կապ չունեցող տղերքը, քաղաքական գիտելիքներ չունեցող տղերքը կարողացան շատ ու շատ քաղաքականա դեմքերից, պաշտոնյաներից ու ընդդիմադիր քաղաքական գործիչներից ավել իրենց դրսևորել բոլոր առումներով ու ամեն ինչ անել քաղաքական, մարդկային ու հասարակական բոլոր նորմերի համապատասխան: 
Ապրեն բոլորը ով մի փոքր մասնակցություն է ունեցել այս ամենին: 
Կեցցե էն քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք «Էլեկտրիկ Երևանի» նման կլինեն:

Անկախ Հայաստանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1592 անգամ