Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
2016-06-02 05:55:00

Դավիթ Փախչանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, համապատասխան հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է հունիսի 2-ին:

Դավիթ Փախչանյանը «Այբ» և «Արար» հիմնադրամների հիմնադիրներից է:

Այս նյութը դիտել են - 1639 անգամ