Մանվել Բադեյանը` Քուվեյթում ՀՀ դեսպան
2016-06-02 05:43:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 2-ի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանն ազատվել է Քուվեյթում և Օմանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ) է նշանակվել Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Բադեյանը:

Բադեյանը 2012թ. պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով` թիվ 22 ընտրատարածքից, ուստի այդ ընտրատարածքում կանցկացվեն ԱԺ լրացուցիչ ընտրություններ:

Այս նյութը դիտել են - 1489 անգամ