Նախօրեին ձերբակալվել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները
2016-05-24 10:05:00

«Մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին գիշերը ձերբակալվել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները։ Այդ ձերբակալությունները իրավապահները փորձում են գոնե առայժմ գաղտնի պահել։ Մեզ հաջողվեց ճշտել, որ ձերբակալվածները հինգն են։ Նրանցից երեքին կալանավորել են։ «Միջոցառումը» տեղի Է անեցել ինչ-որ քրեական գործի շրջանակներում։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։


Թե ինչու Է տեղի ունեցածը գաղտնի պահվում, կարելի Է միայն ենթադրել։ Չի բացառվում, որ Բեգլարյանին հաջողվի այս ընթացքում «ջրից չոր դարս բերել» իր թիկնապահներին»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1285 անգամ