Անգամ հեռվից Արմեն Աշոտյանը հետևում է Հայաստանի իրադարձություններին...
2015-12-14 23:54:00

ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը   ֆեյսբուքյան իր էջում գրել է.  Լինելով դրսում` չեմ դադարում հետևել Հայաստանի նորություններին։

Նոր Սահմանադրությունը առավել մեծ հնարավորություններ է ստեղծում նաև քաղաքական կուսակցությունների կայացման համար։ Այդ տեսակետից, խոստովանելով այսօրվա քաղաքական ներկապնակի աղքատությունը, միանգամայն ողջունելի է նոր կուսակցությունների ստեղծման գործընթացը։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատուհան է բացվում հատկապես ընդդիմադիր դաշտում նոր ուժերի առաջխաղացման համար, ինչը թույլ կտա թոթափել անցյալի բարդույթով տառապող քաղաքական ուժերի բեռը և նոր իրողություններում երկրի քաղաքական համակարգի զարգացման աստիճանը կարող է տեսանելիորեն բարձրացնել։

Հաջողություն մաղթենք նոր սերնդի գործիչներին։

Այս նյութը դիտել են - 1528 անգամ