Գագիկ Խաչատրյանը մտավ Facebook
2016-05-17 15:13:00


Գագիկ Խաչատրյանը մտավ Facebook

Այսօր պատմական օր է: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը գրանցվել է Facebook սոցիալական կայքում: Թե ի՞նչ նպատակներ պետք է հետապնդի նախարարը Facebook-ում, պարզ չէ:

Իհարկե, կան վարկածներ՝ «Յուքոմ», «Մեգասպորտ», «Նոր Զովք» և իր տնօրինման ներքո գտնվող այլ ձեռնարկությունների գովազդ, սեփական վարկանիշը բարձրացնելու միջոց, տնտեսական լրտեսություն և այլն:

Գագիկ Խաչատրյանի սոցիալական կայքում հայտնվելը նոնսենս է, քանզի այդ անձնավորությունը միշտ խուսափում է զանգվածային միջոցառումներից, լրագրողներից՝ նախընտրելով իրականացնել «գորշ կարդինալի» գործառույթներ:

Նրա՝ աշխարհի ամենամեծ հարթակում հայտնվելը կարող է ավետել նրա մոտալուտ պաշտոնանկությունը, որից հետո միայն սպասելի կլինի նրա ակտիվացումը սոցիալական կայքում:

Իսկ մինչ այժմ նա բոլորին անխտիր ընկերություն է առաջարկում (չնայած ընկերության առաջարկ դեռ ընդունող չի եղել), մեկ ժամում 2 լուսանկար է տեղադրել և տեղեկացրել, որ Երևանում է ապրում: Առայժմ այսքանը:


Օգնենք Գագիկ Խաչատրյանին: Նա ընկերներ է փնտրում, որպեսզի վերջնականապես կայանա:

shame.am

Այս նյութը դիտել են - 2402 անգամ