Արցախի ճանաչման մասին հարցը չընդունվեց (տեսանյութ)
2016-05-16 00:50:00

Այսօր խորհրդարանում քննարկվում էր Արցախի ճանաչման մասին նախագիծը, որը ներկայացրել էին պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Զարուհի Փոստանջյանը:

Բուռն քննարկումներից հետո հարցը դրվեց քվեարկության` մեծ օրակարգ ներառելու նպատակով:

Կողմ քվեարկեց միայն Թևան Պողոսյանը, դեմ` Համլետ Հարությունյանը, մյուսները չմասնակցեցին քվեարկությանը և հարցը չընդունվեց: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: 



armlur.am

Այս նյութը դիտել են - 1602 անգամ