Իվետա Մուկուչյանը ժամանեց Հայաստան (ֆոտո, վիդեո)
2016-05-15 22:54:00

 

  • «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը քիչ առաջ ժամանեց Երեւան: Ստոկհոլմի Globe Arena-ում փայլուն ելույթ ունեցած Իվետային օդանավակայանում դիմավորեցին երկրպագուներ, լրագրողներ եւ լուսանկարիչներ:

    Երգչուհին, որն իր սիրո ալիքները տարածեց ամբողջ Եվրոպայում, վերադարձել է բարձր տրամադրությամբ:

    «Արել ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է. դուխն ու էներգիան միշտ տեղը: Սա այն համարն է, որը չի մոռացվում: Առաջին օրվանից ամեն ինչ պտտվում էր մեր չորս-բոլորը, տարբերվում էինք ամեն ինչով: Հայաստանի անունը ծայրից ծայր բարձր ենք պահել»,- ասել է Իվետան:

    Հիշեցնենք, «Եվրատեսիլ 2016»-ի քվեարկության արդյունքներով՝ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը 249 միավորով զբաղեցրեց 7–րդ տեղը։ 

    Մելինե Տոնոյան
    Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան

  • style.news.am

Այս նյութը դիտել են - 2803 անգամ